![](http://jhhi.am/wp-content/uploads/2023/03/236590.jpg)
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանն այցելել է Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը 2023թ․ մարտի 1-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ։
ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, պարոն Մեհրաբյանը քննարկել է տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։
Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ինստիտուտի հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայի հնարավորություններին։
ՋՀՀԻ լրատվական բաժին