Կայացել է Դեբեդ գետի հիմնահարցերի հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական հանդիպումը…
Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովայի հետ:
Քննարկվել են Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների վերացման և կանխարգելման առկա խնդիրների լուծման նախագիծը, որը մշակվել է միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Ջեմմա Զազյանի ղեկավարությամբ:
Վրաստանի ներկայացուցիչն առաջարկել է, աշխատանքային կարգով, նախագծի գլխավոր ճարտարագետի մասնակցությամբ քննարկել Դեբեդ գետի մի քանի տեղամասերի հետ կապված նախագծային լուծումների իրականացման նպատակահարմարության հարցը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հնարավորինս սեղմ ժամկետներում կազմակերպել վրացական կողմի առաջարկած քննարկումը:
ՋՀՀԻ լրատվական բաժին