Մոսկվայում ընթանում են վերակառուցվող Արթիկի ջրամբարի թասից վերցված գրունտի և “PMM” մդեֆիկացված հակաֆիլտրացիոն նյութի խառնուրդի լաբորատոր փորձարկումները
Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի հետազոտական լաբորատորիայում ընթանում են վերակառուցվող Արթիկի ջրամբարի թասի հակաֆիլտրացիոն միջացառումների իրականացման համար առաջարկվող, մոդիֆիկացված “PMM” պոլիմերահանքային նյութի և ջրամբարի թասից վերցված գրունտի խառնուրդի փորձարկումները։
Փորձարկումներն իրականացվում են պրոֆեսոր Ալեքսանդր Շահնազարովի ղեկավարությամբ։ Փորձարարական աշխատանքներին մասնակցում են ՄՊՀ մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արևշադ Վարտանյանը և դոցենտ Արմեն Բաբայանը։
Փորձարարական աշխատանքների արդյունքներից ելնելով, 2024թ․ գարնանը, ջրամբարի թասի տարածքում, կիրականացվեն բնօրինակային փորձարարական հետազոտություններ, որի համար նախատեսվում է կատուցել 100 խորհանարդ մետր ծավալով թվով 6 զրավազան։
ՋՀՀԻ լրատվական բաժին