ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Category: ԲՈՒՀԵՐ

Նպատակս մեկն է․ այն տեխնոլոգիաներն, ինչն այսօր ուսումնասիրում եմ Երևանում, կարողանամ ամենամոտ ապագայում ներդնել Արցախում․․․

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատակից Գոհար Պետրոսյանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հանձնարարությամբ ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում շարունակում է ուսումնասիրել  շոկոլադի արտադրության մեջ կակաոյի յուղի կիրառման տեխնոլոգիաները։ Գոհարին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում բնագավառում ճանաչված տեխնոլոգ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս, «Նոր Ֆուդ» Ընկերության գլխավոր մասնագետ,  «Արմավիր Ֆրուդ» Ընկերության գլխավոր ինժեներ Պյոտր Արաբյանը։ – Աշխատանքը հետաքրքիր …

ՇՏՀ “Դիզայն” մասնագիտության ուսանողները դասախոսություն լսեցին կահույքի նախագծման թեմայով

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի “Դիզայն” մասնագիտության ուսանողների համար դեկտեմբերի 10-ին դասախոսություն կարդաց Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ճարտարապետության և դիզայնի փորձաարտադրական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը: Ուսանողները ծանոթացան կահույքի նախագծման և արտադրության փուլերին, ինչպես նաև նախագծող-պատվիրատու  կապի առանձնահատկությունների հետ: Քննարկվեցին խոհանոցային կահույքի նախագծման խնդիրները: Հիմնավորվեց, որ գեղեցիկ միջավայր ունենալու համար նախ պետք …

Նոր փորձասարք հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում…

Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում պատրաստվել է նոր փորձասարք՝ փորձնական եղանակով տուրբինի ռեժիմով աշխատող կենտրոնախույս պոմպի հիդրավլիկական դիմադրության որոշման նպատակով: Պոմպային ագրեգատի վթարային հոսանքազրկման դեպքում, հիդրավլիկական հարվածի դեմ որպես արդյունավետ ու հուսալի միջոցառում,  ծառայում է հակադարձ կափույրը, որն ունի ելքի կարգավորման հնարավորություն: Վերջինիս միջոցով կարգավորվում է պոմպի հակառակ …

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր և գործնական պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

2022թ.հոկտոմբերի 21-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները  լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Լաբորատոր աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Մարգարյանն անցկացրեց գործնական պարապմունք։ ՋՀՀԻ լրատվական բաժին