Պրոֆեսորներ Վահան Համազասպյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկեցին լուծարված պոչամբարների տարածքներում հելիոէներգետիկ վահանակներ տեղադրելու հնարավորությունը…

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնագետների հետ համատեղ, հետազոտություններ են կատարվում լուծարված պոչամբարների տարածքները, “PMM” պոլիմիներահանքային նյութի կիրառմամբ, կոնսերվացման աշխատանքների իրականացման հնարավորությունը և արդյունավետությունը պարզելու ուղղությամբ:

Փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկ քառակուսի մետր տարածքի հաշվարկով, 7 սմ հաստությամբ կավավազային գրունտի և 8 կգ “PMM” խառնուրդի տոփանումից հետո, անձրևաջրերը և հեղեղային ջրերը չեն կարողանա թափանցի պոչերի մեջ: Այդպիսով, մշակվող տարածքները կդառնան անվտանգ և դրանք հնարավար կլինի օգտագործել ռեկրեացիոն, գյուղատնտեսական և այլ նպատակներով:

Այս խնդիրների ուղղությամբ, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում մշակվում է թեկնածուական ատենախոսություն:

Պոչամբարների կոնսերվացված տարածքներում հնարավոր կլինի տեղադրել նաև հելիոէներգետիկ վահանակների ֆերմաներ: Այս խնդիրն են այսօր քննարկել հելիոէներգետիկ վահանակների հեղինակ Վահան Համազասպյանն ու ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանը:

Առաջարկը կյանքի կոչելու դեպքում, հարավոր կլինի տարածքի շրջակայքում գտնվող բնակավայրերին էժան տաքացվող ջուր մատակարարել:

ՋՀՀԻ լրատվական բաժին