“ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ” ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՍՏԱՑԱՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1 կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ստորագրել է հետևյալ հրամանը․

1. Հաստատել ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն հավելվածի:

2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարի 2003 թվականի մայիսի 13-ի «ՀՀՇՆ IV-11.03-03-02 (ՄՍՆ 2.02-05-2000) «Ավտոկայանատեղեր» շինարարական նորմերի հաստատման մասին» N 28-Ն հրամանը:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Իրավական ակտը հրապարակվել է arlis.am տեղեկատվական կայքում։

«Ավտָկայանատեղեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը մշակվել են Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում, “Հիդրոէկ” ՍՊ Ընկերության հետ համատեղ՝ տ․գ․դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի ղեկավարությամբ։

ՋՀՀԻ լրատվական բաժին

Առդիր․  https://www.arlis.am/hy/acts/219996/latest