12 մարտի 2026թ.
Սահմանամերձ բնակավայրերում մանկապարտեզների և դպրոցվերի կառուցումն ունի առանձնահատուկ նշանակություն:
Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը, Սոթք բնակավայրում երկրորդ մանկապարտեզը կառուցելու նպատակով, սկսեց ինժեներական միջոցառումների իրականացումը:
Կատարվեց հիմնատակի գրունտի նմուշառում, որը կուղարկվի լաբորատոր հետազոտության:
Ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը և Գեղարքունիքի մարզպետի խորհրդական Գագիկ Մելքոնյանը, տեղում, համայնքի պատասխանատուների մասնակցությամբ, անցկացրեցին առաջին արտադրական քննարկումը:
ՋՀՀԻ լրատվական բաժին

