Մեկնարկեց պոչամբարների կոնսերվացմանն ուղղված հետազոտությունների երկրորդ փուլը․․․

Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկայի լաբորատորիայում մեկնարկեց պաչամբարների կոնսերվացման ուղղությամբ իրականացվող հետազոտությունների երկրորդ փուլը։

Փորձարկումների նախապատրաստական աշխատանքների կազմակերպմանը մասնակցում էին ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի վերահսկողության վարչության ղեկավար Վահան Գրիգորյանը, փորձագետ Ստեփան Չիրոյանը, փորձագետ Գեղամ Սահակյանը, լաբորատոր հետազոտությունների բաժնի ղեկավար Գայանե Շահբազյանը, գլխավոր մասնագետ, տ․գ․թեկնածու Գոհար Մխիթարյանը, Հայաստանի երկրաբանների միության ներկայացուցիչ Հովհաննես Կարապետյանը, ՋՀՀԻ գիտխարհրդի նախագահ, տ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

Փորձարկվում է պրոֆեսորներ Արևշադ Վարտանյանի (Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան) և Հովհաննես Թոքմաջյանի կողմից առաջարկված PMM սորունի տեղադրման նոր (թաց) տեխնոլոգիան, որով նպատակ է հետապնդվում նվազեցնել պոչերի վրա պաշտպանիչ շերտի տեղադրման ծախսերը և բարձրացնել դրա անվտանգության ցուցանիշը։

Աշխատանքն իրականացվում է ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև 2025թ․ դեկտեմբերի 10-ին ստորագրված համագործակցության հուշագրի հիման վրա։

ՋՀՀԻ լրատվական բաժին