ՀՀ ջրային կոմիտեում, 17․02․2026թ․ կքննարկվի Գեղաձորի ջրամբարի կառուցման համար իրականացված տեխնիկատնտեսական հետազոտության ցուցանիշները։
Այդ մասին հայտնել է Ծաղկահովիտի համայնքապետարանը, որի պատվերով հետազոտություն է իրականացրել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակայի ինստիտուտը։
Ջրային կոմիտեում հետազոտության արդյունքները կներկայացնի ծրագրի ղեկավար, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։
Գեղաձորի ջրամբարի կառուցման ծրագիրը թևակոխում է կարևոր փուլ։
Ի՞նչ կտա այս ծրագիրը.
💧 Խմելու ջուր. Ծաղկահովիտ համայնքի ավելի քան 10,000 բնակիչ կապահովվի մաքուր, սանիտարական նորմերին համապատասխանող ջրով։ 🚜 Ոռոգման նոր հնարավորություն. Շուրջ 8,225 հա անջրդի հողեր կդառնան ոռոգելի՝ նոր շունչ տալով տեղական գյուղատնտեսությանը։ 🏘️ Աջակցություն Արթիկին. Լուծվելու է Արթիկ համայնքի 12 բնավայրերի (Փանիկ, Մեծ և Փոքր Մանթաշներ և այլն) խմելու ջրի տարիների դեֆիցիտը։ ⚡ Կանաչ էներգետիկա. Ջրային համակարգի վրա կկառուցվի 500 կՎտ հզորությամբ նոր ՀԷԿ։
Մի քանի փաստ թվերով. ✅ 3 տարի – ծրագրի իրականացման ժամկետը։ ✅ 17,7 մլն դոլար – ընդհանուր ներդրումային արժեքը։ ✅ 4,9 մլն մ³ – գետի տարեկան ազատ հոսքը, որից 2 միլիոնն այսուհետ կծառայի ի նպաստ համայնքների։
Այս նախագիծը մեր տարածաշրջանի կայուն ապագայի և տնտեսական վերելքի երաշխիքներից կարող է դառնալ։
Ջրային կոմիտեում քննարկման արդյունքում, հնարավոր դիտողությունների և ակնկալվող առաջարկությունների հիման վրա, Ծրագրի հաշվետվությունը կլրամշակվի և կներկայացվի Պատվիրատուին՝ դրա հետագա ընթացքը լուծելու համար։
📍 Մանրամասն տեղեկատվությունը ստացված արդյունքների մասին, հասանելի կյլինի մեր կայքում ս․թ․ փետրվարի 18-ին:
ՋՀՀԻ լրատվական բաժին

