Վաչե Թոքմաջյան

Վաչե Թոքմաջյան

Մեղրի համայնքի Նռնաձոր, Շիվանիձոր և Ալվանք բնակավայրերի պոմպակայանների տեխնիկական վիճակի հետազոտություն

Ստորև ներկայացվում է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի զեկույցը Սյունիքի մարզի Մեղրի համայնքի վթարային երեք պոմպակայանների (Նռնաձոր, Շիվանիձոր, Ալվանք) տեխնիկական վիճակի գնահատման և վերակառուցման առաջարկությունների վերաբերյալ Ներկայացում Ծրագիրն իրականացվել է “Հայաստան” համահայկական հիմնադրամի պատվերով։ Տեսաերիզ Սյունիքի բերքի ապագան…

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵՈՒՄ ԿՔՆՆԱՐԿՎԻ ԳԵՂԱՁՈՐԻ ՋՐԱՄԲԱՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՏԵԽՆԻԿԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐԸ

ՀՀ ջրային կոմիտեում, 17․02․2026թ․ կքննարկվի Գեղաձորի ջրամբարի կառուցման համար իրականացված տեխնիկատնտեսական հետազոտության ցուցանիշները։ Այդ մասին հայտնել է Ծաղկահովիտի համայնքապետարանը, որի պատվերով հետազոտություն է իրականացրել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակայի ինստիտուտը։ Ջրային կոմիտեում հետազոտության արդյունքները կներկայացնի ծրագրի ղեկավար, տեխնիկական…

“ԱՎՏՈԿԱՅԱՆԱՏԵՂԵՐ” ՀՀ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՒԺ ՍՏԱՑԱՆ

Հիմք ընդունելով «Քաղաքաշինության մասին» օրենքի 10.1-ին հոդվածի 3-րդ մասի 5.1 կետը, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասը, ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանը ստորագրել է հետևյալ հրամանը․ 1. Հաստատել ՀՀՇՆ 31-05-2026 «Ավտոկայանատեղեր» Հայաստանի Հանրապետության շինարարական նորմերը` համաձայն…

ՋՐԱՅԻՆ ԲՆԱԳԱՎԱՌԸ ԾԱՆՐ ԿՈՐՈՒՍՏ ՈՒՆԻ․ ՄԱՀԱՑԵԼ Է ՊՐՈՖԵՍՈՐ ՌՈԲԵՐՏ ՄԻՆԱՍՅԱՆԸ․․․

Հայաստանում երկրաֆիզիկայի ուղղության զարգացման գործում, Ռոբերտ Մինասյանի ավանդը չափազանց մեծ է․․․ Գերազանցության դիպլոմով 1958 թ.  ավարտել է Լոմոնսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետի երկրաֆիզիկայի բաժինը։ 1966 թ․՝ երկրաբանական գիտությունների թեկնածու, 1992 թ․՝ երկրաբանական գիտությունների դոկտոր։ 2003 թ-ին պրոֆեսոր։ 1969…

Տեխնիկական գիտությունների թեկնածուներ Էլեոնորա Ավանեսյանը և Էդգար Միսակյանը նշանակվել են ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտխորհրդի անդամներ, կենսաբանական գիտությունների թեկնածու Լուսինե Այդինյանը՝ Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի պատասխանատու քարտուղար․․․

Տնօրեն Արմեն Բաբայանի 2025թ․ դեկտեմբերի 12-ի N25/12-012 հրամանով, տեխնիկական գիտությունների թեկնածու, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի դասախոս Էլեոնորա Ավանեսյանը և տեխնիկական գիտությունների թեկնածու, Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Էդուարդ Միսակյանը նշանակվել են Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի…

Պրոֆեսորներ Վահան Համազասպյանը և Հովհաննես Թոքմաջյանը քննարկեցին լուծարված պոչամբարների տարածքներում հելիոէներգետիկ վահանակներ տեղադրելու հնարավորությունը…

Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում, Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնագետների հետ համատեղ, հետազոտություններ են կատարվում լուծարված պոչամբարների տարածքները, “PMM” պոլիմիներահանքային նյութի կիրառմամբ, կոնսերվացման աշխատանքների իրականացման հնարավորությունը և արդյունավետությունը պարզելու ուղղությամբ: Փորձարկումների արդյունքները ցույց են տալիս, որ մեկ քառակուսի մետր…

ՋՐԱՅԻՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ ԱՐԱՄԱԶԴ ՂԱԼԱՄՔԱՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ՋՐԱՅԻՆ ՀԻՄՆԱՀԱՐՑԵՐԻ ԵՎ ՀԻԴՐՈՏԵԽՆԻԿԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ

2025 թվականի նոյեմբերի 27-ին, Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում տեղի ունեցավ աշխատանքային հանդիպում ՀՀ Ջրային կոմիտեի նախագահ Արամազդ Ղալամքարյանի, կոմիտեի նախագահի տեղակալ  Մարտիրոս Նալբանդյանի, ինստիտուտի տնօրեն Արմեն Բաբայանի, պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանի և Հովհաննես Թոքմաջյանի մասնակցությամբ։ Մտքեր…

Վերանորոգվում են ինստիտուտի 6-րդ հարկի լսարանները․․․

Մեկնարկել են Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գլխավոր մասնաշենքի (Արմենակյան 125/3)  6-րդ հարկի լսարանների վերանորգման աշխատանքները։ Այնուհետև կվերանորոգվի և կկահավորվի 2-րդ հարկում տեղակայված բնական տեխնոլոգիաների և քիմիայի հետազոտական լաբորատորիան։

Ինստիտուտի աշխատակիցների մասնակցությամբ հոդվածը հրատարակվել է SCOPUS համակարգի պարբերականում

“Համակարգի անվտանգություն. Մարդ — Տեխնիկական հաստատություն — Շրջակա միջավայր”  պարբերականի 5-րդ հատորում (2023 թ․). լույս է տեսել․ Ռոբերտ Հարությունյանի, Կարեն Ներսիսյանի, Սոֆիա Թոքմաջյանի, Մերուժան Մարկոսյանի Գոհար Իվանյանի “Ուսուցիչների աշխատավարձի բարձրացման մոտիվացիա՝ կախված դասավանդման որակից և հետազոտության արդյունքներից” հոդվածը։ Ամսագրի խմբագրական…