ԼՈՒՅՍ Է ՏԵՍԵԼ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ՏԵՂԵԿԱԳՐԻ ԱՌԱՋԻՆ ՀԱՄԱՐԸ

Լույս է տեսել “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” գիտական անգլալեզու հանդեսի առաջին համարը (bulletin.am):

Անգլալեզու գիտատեխնիկական հանդես հրատարակելու մասին խոսում էին շատերը, սակայն դա հաջողվեց անել Շուշիի տեխնոլոգիական համալսարանին` Երևանի կապի միջոցների ինստիտուտի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հետ համատեղ:

Գիտական հանդեսը բավարարում է Scopus համակարգի հիմնական պահանջներին և մոտակա տարիներին համապատասխան քայլեր կձեռնարկվեն այդտեղ այն գրանցելու համար: