ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ՍԿՍԵԼ ԵՎ Ո՞ՒՐ ԳՆԱԼ

ԲՈՒՀԵՐԻ ԵՎ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏՆԵՐԻ ՄԻՋԱԶԳԱՅՆԱՑՈՒՄ. ՈՐՏԵՂԻ՞Ց ՍԿՍԵԼ ԵՎ Ո՞ՒՐ ԳՆԱԼ

Հայկական և եվրոպական մի խումբ բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների ներկայացուցիչներ փորձում են ելքեր գտնել, թե ինչպես բուհը և ինստիտուտը ֆինանսական սուղ միջոցների պայմաններում տանեն միջազգայնացման ճանապարհով:

Այս հարցի քննարկումը սկսվել է դեռևս մեկ տարի առաջ, երբ մեկնարկեց Վիշեգրադյան հիմնադրամի կողմից ֆինանսավորվող «Միջազգայնացման համացանց» (Internationali Network) ծրագիրը: Դրա նպատակն է բարելավել ոչ ԵՄ անդամ երկրների բուհերի միջազգայնացման մակարդակը և վերապատրաստել այն մասնագետներին, ովքեր անմիջականորեն վարում են այդ գործընթացը:

Անցած մեկ տարվա ընթացքում իրականացվել են վերապատրաստման ծրագրեր, որոնց մասնակցել են ծրագրի մասնակից բոլոր երկրները, այդ թվում՝ Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը և 3 բուհեր (ԵՊՀ, ՀԱՊՀ, ՀՊՏՀ):

Իսկ այսօր մեկնարկեց ամփոփիչ գիտաժողովը, որտեղ եվրոպացի մասնագետները պետք է փորձեին տալ ամենակարևոր հարցի պատասխանը՝ ինչպե՞ս խթանել միջազգայնացումը ֆինանսական սահմանափակ ռեսուրսների պարագայում:

 

 

Երկօրյա գիտաժողովի ընթացքում ներկայացվել են զեկուցումներ, անցկացվել են քննարկումներ ու փորձի փոխանակում: