Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի մեխանիկայի ինստիտուտի հետազոտական լաբորատորիայում ընթանում են վերակառուցվող Արթիկի ջրամբարի թասի հակաֆիլտրացիոն միջացառումների իրականացման համար առաջարկվող, մոդիֆիկացված «PMM» պոլիմերահանքային նյութի և ջրամբարի թասից վերցված գրունտի խառնուրդի փորձարկումները։ Փորձարկումներն իրականացվում են պրոֆեսոր Ալեքսանդր Շահնազարովի ղեկավարությամբ։ Փորձարարական աշխատանքներին մասնակցում են ՄՊՀ մեխանիկայի ինստիտուտի պրոֆեսոր Արևշադ Վարտանյանը և դոցենտ Արմեն Բաբայանը։ Փորձարարական աշխատանքների արդյունքներից …
Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. հոկտեմբերի 16-ին, Բագրատաշեն, Պտղավան և Հաղթանակ բնակավայրերի Դեբեդ գետին հարակից տեղամասերում, հրավիրել է հանդիպում՝ ափապաշտպան միջոցառումների նախագիծը քննարկելու նպատակով։ Հանդիպմանը մասնակցել են նախագծի գլխավոր ինժեներ, միջգերատեսչական աշխատանքային խմբի անդամ Ջեմմա Զազյանը, աշխատանքային խմբի անդամներ՝ Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման …
Հայ-վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. սեպտեմբերի 6-ին հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովայի հետ: Քննարկվել են Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների վերացման և կանխարգելման առկա խնդիրների լուծման նախագիծը, որը մշակվել է միջգերատեսչական …
2023թ. սեպտեմբերի 2-ից՝ 8-ը, Բաթումիում կայացավ «Problems of Engineering Science» միջազգային գիտաժողովը: Գիտաժողովում ներկայացված էր 42 գիտական զեկուցում՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Լեհաստանի գիտաշխատողների կողմից: Գիտաժողովում ներկայացվել է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանի, տեխնիկական գիտությունների թեկնածու Լևոն Ազիզյանի, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի հայցորդ Էլեոնորա Ավանեսյանի և տնտեսագիտության թեկնածու, դոցենտ Սոֆիա Թոքմաջյանի «The Impact of …