Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի և Շուշիի տեխնոլոգիական համալսարանի մասնագետները հետազոտություններ են իրականացնում Արենի-Խաչիկ եռաստիճան պոմպակայանի ոռոգման համակարգի աշխատանքը բարելավելու ուղղությամբ։ Պրոֆեսորներ Ալբերտ Մարգարյանը և Վաչե Թոքմաջյանն առաջարկում են վերականգնել Արենիի առաջին աստիճանի պոմպակայանը։ Էլեկտրական համակարգի ուսումնասիրությունն իրականացնում է ինժեներ Կարինե Մուշեղյանը։ Հետազոտություններն իրականացվում են տեխնիկական օգնության կարգով՝ ՀՀ Ջրային կոմիտեի …
ՀՀ Շրջակա միջավայրի փոխնախարար Տիգրան Գաբրիելյանը 12.04.2023թ. այցելել է Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ: Նա ծանոթացել է ինստիտուտում իրականացվող հետազոտությունների հետ, կազմակերպության տնօրեն Արմեն Բաբայանի և գիտաշխատողների հետ քննարկել բնապահպանական կարևորություն ունեցող մի շարք հարցեր: Մասնավորապես քննարկվել են հիդրոէլեկտրակայաններում ձկնուղիների հետ կապված խնդիրներ: Փոխնախարար Գաբրիելյանին ուղեկցել են Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն …
ՀՀ ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արտյոմ Մեհրաբյանը 2023թ․ մարտի 1-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ։ ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի նախագահ, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի հետ, պարոն Մեհրաբյանը քննարկել է տեխնիկական համագործակցության հետ կապված մի շարք հարցեր։ Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը ծանոթացել է նաև ինստիտուտի հիդրավլիկական մոդելավորման լաբորատորիայի հնարավորություններին։ ՋՀՀԻ լրատվական բաժին
«Միավորված ազգերի կրթական, գիտական եվ մշակութային կազմակերպության միջգերատեսչական հիդրոլոգիական ազգային կոմիտեի» անդամները ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջկառավարական հիդրոլոգիական ծրագրի (IHP) քարտուղարությունից հրավեր են ստացել IHP բյուրոյի 62-րդ հեռավար նիստին մասնակցելու հրավեր, որը տեղի կունենա 2023 թվականի փետրվարի 27-28-ը՝ Փարիզում։ Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի ինստիտութի կողմից նիստին կմասնակցի ՇՏՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ, տ,գ,դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։ ՋՀՀԻ լրատվական բաժին