Իշխանասարի լանջերից ջուրը կուղղորդվի Հաղիտու բնակավայր․․․

Ակասդեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի մասնագետներն իրականացնում են Սիսիան համայնքի Աղիտու բնակավայրի ջրագծի ներքին եվ արտաքին ցանցի եվ ջրաղբյուրի նորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման աշխատանքները։

Աշխատանքների կատարմանը մասնակցում են նաև, Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողներ Հայկ Մանուկյանը և Սիմոն Յահինյանը։ Ապրիլի 17-ին, բարդ պայմաններում, նրանք իրականացրել են գեոդեզիական և չափագրման համալիր հետազոտություններ։

Ինստիտուտի մասնագետների հետ միասին, աշխատանքներին մասնայցել է նաև, Աղիտու բնակավայրի վարչական ղեկավար Ավետիս Ավետիսյանը։

ՋՀՀԻ լրատվական բաժին