Թբիլիսիում համագործակցության հուշագիր ստորագրվեց

2026թ․ մայիսի 18-ին Թբիլիսիում համագործակցության շուշագիր ստորագրվեց Վրաստանի տեխնիկական համալսարանի և Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև։

-Կողմերը տևական ժամանակ է, ինչ ակտիվորեն համագործակցում են քաղաքաշինության  և  ջրային համահարգերի բնագավառներում։ Այսօր այն վավերացվեց շրջանակային հուշագրի ստորագրմամբ,- ասել է պրոֆեսր Զուրաբ Գվիշիանին,- գիտության ոլորտում այս ուղղություններով մենք լուրջ հավակնություններ ունենք։ Համատեղ գործունեության արդյունքում, համոզված եմ, որ կկարողանանք ավելին անել։

-Առաջիկա համատեղ հետազոտությունները ուղղված կլինեն ջրամբարների անվտանգության և պոչամբարների կոնսերվացման խնդիրներին,-ասել է պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

Վրաստանի տեխնիկական համալսարանի կողմից հուշագիրը ստորագրել է ռեկտոր, ակադեմիկոս Դավիթ Գուրգենիձեն, Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից՝ պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

ՋՀՀԻ լրատվական բաժին