Արամ Միքայելյանը կենսաքայքայվող աճի նոր խթանիչ է ստացել․․․

Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրոկենսատեխնոլոգիայի գիտական կենտրոն» մասնաճյուղում, Արամ Միքայելյանի ղեկավարությամբ իրականացվում են հետազոտություններ ցորենի ծղոտի ջերմա–քիմիական վերամշակման և գինեգործության թափոնի՝ գինեքարի հիման վրա նոր բաղադրությամբ, սնուցող բաղադրիչներով և տարրերով ամբողջապես կենսաքայքայվող աճի խթանիչ ստեղծելու ուղղությամբ: Նորարարական լուծումների արդյունքում մշակվել և ստեղծվել է մակրո և միկրոտարրերով հարստացված աճի խթանիչ և ֆիտոպաթոգեն միկրոօրգանիզմների դեմ համակցված ազդեցությամբ նոր պատրաստուկ: Այն ամբողջական փորձարկումներից հետո կերաշխավորվի ինչպես բաց դաշտի, այնպես էլ գրունտային ջերմատներում կիրառման համար, որպես տեղական հումքային բազայի հենքով ռեսուրսա և ջրախնայող կանաչ գյուղատնտեսության, մասնավորապես օրգանական գյուղատնտեսության խթանման միջոց։
Խթանիչը պարունակում է N,K, օրգանական C և յուրացվող շաքարներ, բուսական ծագման P, միկրոտարերից Fe, Zn, Ca, Cu, Br և բնական ծագման հակամանրէային ակտիվության հավելանյութեր` լիգնինի և գինեթթվի միացություններ:
Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում հետազոտվող “PMM” մելիորանտի և ՀԱԱՀ-ում մշակվող կենսաքայքայվող խթանիչի օգտագործման տեխնոլոգիական համակցման հնարավորությունը, լայն հեռանկարներ կարող է բացել անջրդի պայմաններում հատիկային մշակաբույսերի աճեցման արդյունավետությունը նոր հարթության վրա բարձրացնելու ուղղությամբ։
Երկու ինստիտուտների հետազոտողների խոմբը՝ Արամ Միքայելյան, Մերուժան Գալստյան, Սարիբեկ Գալստյան, Արևշադ Վարտանյան, այս ուղղությամբ արդեն իրականացնում է համատեղ քննարկումներ։
ՋՀՀԻ լրատվական կենտրոն