Սկսվել են Այգեձորի պատվարի հետազոտությունների երկրորդ փուլի աշխատանքները․․․

2026թ․ օգոստոսի 29-ին, Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի աշխատանքային խոմբը, Այգեձորի ջրամբարում սկսեց պատվարի անվտանգության ապահովմանն ուղված երկրորդ փուլի հետազոտությունների իրականացումը։

Հետազոտական աշխատանքներին մասնակցում են՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի անդամ Արեստակ Սարուխանյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի անդամ Պարգև Բալջյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ջրային համակարգերի տեխնիկական հանձնաժողովի անդամ Ալբերտ Մարգարյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հարություն Հակոբյանը, տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովհաննես Քելեջյանը։

Օգոստոսի 29-ի հետազոտական աշխատանքներին մասնակցեցին Տավուշ ՋՕԸ տնօրեն Ռոման Ահարոնյանը, ինժեներ-հիդրոտեխնիկ Արթուր Երկանյանը, Տավուշ ՋՕԸ  աշխատակիցներ Վիգեն Մայիլյանը, Լեռնիկ Ոսկանյանը, Արամ Դալլաքյանը։

Հետազոտական աշխատանքները համակարգում է տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը։

Օգոստոսի 29-ին իրակավացված ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ պատվարի մարմնից ստորասրահ ներթափանցող նյութի ելքը, մեկ տարի առաջ իրականացված հետազոտությունների հետ համեմատ, աճել է։ Արտահոսքից  վերվեց նմուշ՝ լաբորատոր հետազոտություն կատարելու համար։

Քննարկվեցին նաև հարցեր՝ կեռներ վերցնելու նպատակով պատվարի էկրանում և ստորասրահում հորատումներ իրականացնելու ուղղությամբ։

ՋՀՀԻ լրատվական բաժին