Սեպտեմբերի 17-ին ՋՀՀԻ գիտական խորհուրդը նիստ կգումարի…

17.09.2026թ. ժ.18-00-ին, Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհուրդը նիստ կգումարի:

Օրակարգում.

  1. Այգեձորի պատվարի հետազոտության ընթացքի մասին:
  2. Հայցորդ Վ.Ռ.Գրիգորյանի «Հայաստանի պոչամբարների բնապահպանական անվտանգության ապահովման հիմնախնդիրները» թեմայով ատենախոսության նախնական քննարկում:
  3. Հայցորդ Ա.Կ.Հարությունյանի «Ջրօգտագործման անվտանգության ապահովման խնդիրները կենտրոնացված ջրային ենթակառուցվածքների բացակայության պայմաններում» ատենախոսության նախնական քննարկում:
  4. Հայցորդ Է.Յու Գալստյանի թեկնածուական ատենախոսության թեմայի և գիտական ղեկավարի փոփոխության մասին:
  5. Հարություն Լենդրուշի Հակոբյանին պատվավոր դոկտորի կոչում շնորհելու մասին:

ՋՀՀԻ գիտական քարտուղար