Ակադեմիկոս Ի․ Վ․ Եղիազարովի անվան Ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում շարունակվում են փորձարարական հետազոտությունները՝ ուղղված կոնսերվացված պոչամբարների տարածքներում ջրային և ռեկրեացիոն գոտիների ձևավորման հնարավորության էկոլոգիական գնահատմանը։
Փորձարկումների 35-րդ օրվա դրությամբ, գրանցվել է 18 կարաս տիպի ձկների և 4 խեցգետինների անկում։ Ընդ որում, վերջին անկումը գրանցվել է 2026թ․ հոկտեմբերի 2-ին։ Ձուկը եղել է խոշտանգված՝ առանց պոչի /հավանաբար խեցգետինների կողմից/։ Նույն օրը սատակած խեցգետինը նույնպես խոշտանգված է եղել՝ գլխատված վիճակում։
Մնացած ձկները շարունակում են կենդանի մնալ։ Սակայն, կեր ստանալու նպատակով, հազվադեպ են բարձրանում ջրի մակերևույթ։
Փորձարկումները շարունակվում են։
ՋՀՀԻ լրատվական բաժին

