Ինստիտուտի աշխատակիցները՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանի գլխավորությամբ այցելեցին Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայր, որտեղ «Մուխուրթարյան-Հացավան» ջրատարից իրականացվում է Բռնակոթ գյուղի հիմնական ճանապարհին զուգահեռ պոլիէթիլենե խողովակաշարով ջրագծի կառուցում, մինչև գյուղի գործող ՕԿՋ-ն:
Հեղինակային հսկողության աշխատանքներին մասնակցել են տ․գ․դ․, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանը, հեղինակային հսկողությունն իրականացնող Լեռնիկ Գուրգենյանը, շինարարական աշխատանքներն իրականացնող կազմակերպության ներկայացուցիչներ։
ՋՀՀԻ լրատվական բաժին

