Ծաղկաշենի ջրամբարի պատվարի վերանորոգման հեռանկարը․․․

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության և Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի միջև գործող համագործակցության հուշագրի շրջանակներում, շարունակվում է Արագածոտնի մարզի Ապարան համայնքի Ծաղկաշենի ջրամբարի պատվարի հետազոտության աշխատանքները։

2026թ․ հունիսի 10-ին ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչության վարչության պետ, ՀՀ երկրաբանների միության նախագահ Վահան Գրիգորյանի և ՋՀՀԻ գիտխորհրդի նախագահ Հովհաննես Թոքմաջյանի կողմից տեղում ուսումնասիրվել են պատվարի մարմնում առաջացած լավացակորուստների (հարամի) միջով ֆիլտրացիոն ելքերի ինտենսիվությունը։ Մեկ ամսվա ընթացքում, ամբողջ ծավալով լցված ջրամբարի ազատ մակերևույթի նիշն իջել է շուրջ 2 մետրով։

Սա վկայում է պատվարի մարմնում ընթացող սուֆոզիոն  երևույթների վտանգավոր չափերի մասին։

Առաջիկա երկու ամիսների ընթացքում գործիքային հետազոտությունները կշարունակվեն։

Նշենք, որ ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը Ծաղկաշենի պատվարի հետազոտությունն իրականացնում է արդեն տևական ժամանակ և մշակել է խնդրի լուծման  տեխնոլոգիական արդյունավետ լուծում, որը ժամանակին ներկայացվել է լիազոր մարմնի քննարկմանը։

Այդպիսով հնարավոր կլինի լուծել ջրամբարի տակ գտնվող Ծաղկաշեն բնակավայրի անվտանգության խնդիրը և  գյուղն ապահովել բավարար ծավալի ոռոգման ջրով։

ՋՀՀԻ լրատվական բաժին