Կկազմակերպվի Սևանա լճի հիմնախնդիրներին նվիրված գիտաժողով
Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի և Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի կողմից 2018թ. նոյեմբերի 15-16 –ին կազմակերպվում է «Սևանա լճի հիմնախնդիրները» խորագրով գիտաժողով: Գիտաժողովի պաշտոնական լեզուներն են հայերենը, ռուսերենը, անգլերենը:
Գիտաժողովին զեկուցումներով հանդես գալու վերջնաժամկետներն են.
- հայտերի ընդունում` սեպտեմբերի 15.
- զեկույցի ներկայացում` հոկտեմբերի 10:
Գիտաժողովի անցկացման վայրն է՝ ք. Երեւան, Արմենակյան 125, Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի նիստերի դահլիճ: