![](http://jhhi.am/wp-content/uploads/2022/12/83E80774-8886-4F50-AFE2-402B3A18A74F-2-e1670678663694-1232x513.jpeg)
ՇՏՀ “Դիզայն” մասնագիտության ուսանողները դասախոսություն լսեցին կահույքի նախագծման թեմայով
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի “Դիզայն” մասնագիտության ուսանողների համար դեկտեմբերի 10-ին դասախոսություն կարդաց Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի ճարտարապետության և դիզայնի փորձաարտադրական լաբորատորիայի ղեկավար, ճարտարապետության թեկնածու Մուշեղ Թոքմաջյանը:
Ուսանողները ծանոթացան կահույքի նախագծման և արտադրության փուլերին, ինչպես նաև նախագծող-պատվիրատու կապի առանձնահատկությունների հետ:
Քննարկվեցին խոհանոցային կահույքի նախագծման խնդիրները: Հիմնավորվեց, որ գեղեցիկ միջավայր ունենալու համար նախ պետք է ունենալ գրագետ նախագիծ:
Ուսանողները ծանոթացան նաև կահույքի պատրաստման համար օգտագործվող ժամանակակից նյութերի հետ:
Այնուհետև դասախոսությունը շարունակվեց կահույքի փորձարարական լաբորատորիայում:
ՋՀՀԻ լրատվական բաժին