ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Նպատակս մեկն է․ այն տեխնոլոգիաներն, ինչն այսօր ուսումնասիրում եմ Երևանում, կարողանամ ամենամոտ ապագայում ներդնել Արցախում․․․

Նպատակս մեկն է․ այն տեխնոլոգիաներն, ինչն այսօր ուսումնասիրում եմ Երևանում, կարողանամ ամենամոտ ապագայում ներդնել Արցախում․․․

Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատակից Գոհար Պետրոսյանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հանձնարարությամբ ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում շարունակում է ուսումնասիրել  շոկոլադի արտադրության մեջ կակաոյի յուղի կիրառման տեխնոլոգիաները։

Գոհարին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում բնագավառում ճանաչված տեխնոլոգ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս, «Նոր Ֆուդ» Ընկերության գլխավոր մասնագետ,  «Արմավիր Ֆրուդ» Ընկերության գլխավոր ինժեներ Պյոտր Արաբյանը։

— Աշխատանքը հետաքրքիր է ու կիրառական ռեալ հեռանկարներ ունի,- ասում է Գոհարը,- Այստեղ բոլոր պայմանները ստեղծված են աշխատելու և ապրելու համար, սակայն Արցախը շատ եմ կարոտել։ Նպատակս մեկն է․ որպեսզի այն նոր տեխնոլոգիաները, ինչն այսօր Երևանում ուսումնասիրում եմ, կարողանամ ամենամոտ ապագայում ներդնել Արցախում։

ՋՀՀԻ լրատվական բաժին