ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Ինստիտուտի գիտական խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին ՀՀ պետական պարգևի ներկայացման հարցը․․․

Ինստիտուտի գիտական խորհրդի առաջիկա նիստում կքննարկվի պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին ՀՀ պետական պարգևի ներկայացման հարցը․․․

Հունվարի 22-ը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի ծննդյան օրն է։ Ուղեղի պայծառությունը, ստեղծագործական մտքի խորությունը, հսկայածավալ աշխատունակությունը շարունակում են մնալ 85 տարին բոլորած մեծանուն գիտնականի ու մանկավարժի անբաժանելի հատկանիշները։

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի գիտական և ուսումնական բազմաթիվ փորձասարքեր նախագծվել և կյանքի են կոչվել մեծ գիտնականի կողմից։ Դրանց մի մասն արդեն ներդրվել է հայրենական և արտերկրի ջրային համակարգերում, իսկ մնացածը սպասում են իրենց հերթին։

Առանձնահատուկ կարևոր նշանակություն ունեն նրա ղեկավարությամբ մշակված նավթամթերքի զանգվածի որոշման մեթոդը, Խաչիկի եռաստիճան պոմպակայանի սիֆոնային բարդ տեղամասերի հիդրավլիկական մոդելավորումը, ավտոմատ գործողության փականի մոդելի և բնօրինակի փորձարարական նմուշների մշակումն ու պատրաստումը, հիդրավլիկական հարվածից ճնշումային խողովակաշարերի պաշտպանության մեթոդի մշակումը և բազմաթիվ այլ աշխատանքներ։

Պրոֆեսոր Մարգարյանի ղեկավարությամբ և խորհրդատվությամբ պաշտպանվել են բազմաթիվ թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ։

Գիտխորհրդի նախագահի որոշմամբ, ինստիտուտի գիտական խորհրդի առաջիկա նիստի օրակարգ է ներառվել, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանին ՀՀ պետական պարգևի ներկայացնելու հարցը։

Աստված թող երկար տարիների կյանք, առողջություն ու բավարար աշխատունակություն պարգևի մեծարգո պրոֆեսորին՝ ի բարօրություն Հայաստանի Հանրապետության։

 

Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայիինստիտուտի գիտխորհրդի նախագահ,

տ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյան