Ակադեմիկոս Ի․Վ․ Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտը ստացել է քաղաքաշինական փաստաթղթերի ինժեներական բաժինների մշակման գործունեության լիցենզիա հետևյալ որորտների համար՝ Հիդրոտեխնիկական կառույցներ և համակարգեր Ջրամատակարարման և ջրահեռացման ներքին և արտաքին ցանցեր
ՀՀ Գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը և ՀՀ ջրի ազգային խորհրդի անդամ Հովհաննես Թոքմաջյանը Սևանա լճի հիմնահարցի լուծման հեռանկարային առաջարկ են ներկայացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Առաջարկը բխում է վերջերս Երևանում կայացած Սևանա լճի հիմնախնդիրներին վերաբերող գիտաժողովում քննարկված խնդիրներից և ներկայացված կարծիքներից: Որպես ռազմավարական քայլ, հիմնավորվում է Սևանա լճի մակարդակը մինչև նակին՝ 1915,57 մ բարձրացնելու …
Ահա և լրացավ Ալբերտ Մարգարյանի 80 տարին: Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, տասնյակ հոդվածների և ծանրակշիռ մենագրության հեղինակ, ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում գործող բազմաթիվ փորձասարքերի կառուցման և դրանց վրա հետազոտությունների իրականացման հեղինակ: Հպարտ ենք, որ մեր ուսուցիչն ու ընկերն եք, պրոֆեսոր Մարգարյան: Երկար կյանք Ձեզ ու արգասաբեր աշխատանք: Պարգև Բալջյան ՋՀՀԻ տնօրեն, տ.գ.դ., պրոֆեսոր
Օգոստոսի 23-ին ՀՀ կառավարության նիստում քննարկվել է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: «Սա, երևի, մեր կառավարության օրակարգում երբևէ եղած ամենաանցանկալի հարցերից է: Կառավարությունն արդեն 1.5 ամիս մի քանի անգամ տարբեր ֆորմատներով քննարկել է այն իրավիճակը, որ ստեղծվել է …