2023 թ․ մայիսի 16-ին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ այցելեց համաշխարհային բանկի փորձագետ, դոկտոր Չարլզ Բարտը։ Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ Ջրային կոմիտեի նախագահի տեղակալ Կարեն Դաղբաշյանը, պաշտոնատար այլ անձինք։ Քննարկվեց հարցերի լայն շրջանակ։ Դոկտոր Բարտը կարևորեց ջրային ոլորտի մասնագետներին ինստիտուտում վերապատրաստում անցկացնելու հնարավորության առկայությունը և ուսումնագործնական կարճատև միջոցառումների իրականացման գաղափարը։ ՋՀՀԻ լրատվական բաժին
Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Հովհաննես Թոքմաջյանը 2023թ. մարտի 21-ին Թբիլիսիում հանդիպում է ունեցել աշխատանքային խմբի անդամ, Վրաստանի ազգային բնապահպանական գործակալության բնական աղետների կանխարգելման և առափնյա գոտու մշտադիտարկման բաժնի պետ Վիկտորիա Գալումովայի հետ: Քննարկվել են գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների վնասակար հետևանքների կանխարգելման հետ կապված մի շարք հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել ապրի ամսվա …
Դեբեդ գետի վարարումների պատճառով ափամերձ հատվածների ողողումների վնասակար հետևանքները կանխելու, ափամրացման աշխատանքների համար նախատեսված տեղանքում այդ նպատակով շինարարական աշխատանքների նախագծերի, ինչպես նաև Դեբեդ գետի ափամրացմանն առնչվող այլ հարցերի քննարկման նպատակով, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի հրամանով ստեղծվել է Հայ-Վրացական փորձագիտական միջգերատեսչական աշխատանքային խումբ և հաստատվել դրա անհատական կազմը։ Աշխատանքային խմբում 9 ներկայացուցիչ ընդգրկված է …
Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային 2023թ․ հունվարի 17-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ և “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարան։ Քննարկվել են գիտակրթական ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ …