Հայաստանում Իրանի դեսպանատան մշակութային կցորդ պարոն Թաբաթաբային 2023թ․ հունվարի 17-ին այցելել է Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտ և “Անանիա Շիրակացի” միջազգային հարաբերությունների համալսարան։ Քննարկվել են գիտակրթական ոլորտին առնչվող, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Քննարկմանը մասնակցել են համալսարանի ռեկտոր, բ․գ․դ․, պրոֆեսոր Վաղարշակ Մադոյանը, տ․գ․դ․, պրոֆեսոր Հովհաննես Թոքմաջյանը, տնտեսագիտության թեկնածու Գուրգեն Հակոբյանը, իրանահայ …
Շուշիի տեխնոլոգիական համալսարանի բնագիտական տեխնոլոգիաների լաբորատորիայի աշխատակից Գոհար Պետրոսյանը, լաբորատորիայի ղեկավար Գագիկ Ներսիսյանի հանձնարարությամբ ՇՏՀ երևանյան ներկայացուցչությունում շարունակում է ուսումնասիրել շոկոլադի արտադրության մեջ կակաոյի յուղի կիրառման տեխնոլոգիաները։ Գոհարին մասնագիտական աջակցություն է ցուցաբերում բնագավառում ճանաչված տեխնոլոգ, Շուշիի տեխնոլոգիական համալսարանի նախկին դասախոս, «Նոր Ֆուդ» Ընկերության գլխավոր մասնագետ, «Արմավիր Ֆրուդ» Ընկերության գլխավոր ինժեներ Պյոտր Արաբյանը։ — Աշխատանքը հետաքրքիր …
bulletin.am կայքում արդեն հասանելի է “Բարձր տեխնոլոգիաների տեղեկագիր” պարբերականի 2022թ․ վերջին՝ 4-րդ համարը։ Հրատարակվել է թվով 10 գիտական հոդված, որոնց վերնագրերը և Doi -ները բերված են ստորև․ Թոքմաջյան Հ․Վ․, Մարկոսյան Ա․Խ․, Խաչատուրյան Վ․Գ․, Մարտիրոսյան Տ․Ս․, Հարությունյան Ա․Կ․ անցումային տնտեսույուն ունեցող պետություններում գյուտերի ստեղծման մոտիվացիայի բացակայության հիմնական պատճառները և ստեղծված իրավիճակից բխող առաջնահերթ քայլերը https://doi.org/10.56243/18294898-2022.4-3 Բաղրյան …
2022թ. դեկտեմբերի 19-ին տեղի է ունեցել Ակադեմիկոս Ի․Վ․Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի գիտական խորհրդի, Բարձր տեխնոլոգիաների տեղեկագրի խմբագրական խորհրդի, Հիդրավլիկական հետազոտությունների հայկական ազգային ասոցիացիայի խորհրդի և Քաղաքագիտական, իրավագիտական և տնտեսագիտական հետազոտությունների և կանխատեսումների ՀԿ խորհրդի համատեղ նիստ: Օրակարգում՝ Հայաստանի Հանրապետությունում գիտական աստիճանաշնորհման կանոնակարգի նախագծի քննարկումն էր: Ներկայացվող նոր կանոնակարգի հաստատումը, ըստ նախագիծը մշակողների, …