ք. Երևան, Արմենակյան 125
+374 10 65 47 31
jhhi@jhhi.am

Blog

Նոր փորձասարք հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում…

Ակադեմիկոս Ի.Վ. Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիակի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում պատրաստվել է նոր փորձասարք՝ փորձնական եղանակով տուրբինի ռեժիմով աշխատող կենտրոնախույս պոմպի հիդրավլիկական դիմադրության որոշման նպատակով: Պոմպային ագրեգատի վթարային հոսանքազրկման դեպքում, հիդրավլիկական հարվածի դեմ որպես արդյունավետ ու հուսալի միջոցառում,  ծառայում է հակադարձ կափույրը, որն ունի ելքի կարգավորման հնարավորություն: Վերջինիս միջոցով կարգավորվում է պոմպի հակառակ …

Վերանորոգվել է ինստիտուտի հիդրավլիկական լաբորատորիայի տանիքը

Ավարտվել են Ակադեմիկոս Ի.Վ.Եղիազարովի անվան ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայի տանիքի վերանորոգման աշխատանքները:  

Շնորհակալագիր Պատարայի ջրամբարի պատվարի տարածքում գեոդեզիական աշխատանքներ իրականացնելու համար

Արցախի Հանրապետության ջրային կոմիտեի նախագահ Գեորգի Հայրիյանը, Պատարայի ջրամբարի՝ բարդ ռելիեֆ ունեցող տարածքում գեոդեզիական հետազոտություններ կատարելու համար, 04․11․2022 թ․ շնորհակալագրեր է հանձնել տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վաչե Թոքմաջյանին և Շուշիի տեխնոլոգիական համալսարանին։ Հետազոտություններն իրականացվել են անօդաչու թռչող սարքի կիրառմամբ։ Մշակված արդյունքնեն Արցախի Հանրապետության ջրային կոմիտեին են տրամադրվել որպես տեխնիկական օգնություն՝ անհատույց։ ՋՀՀԻ տեղեկատվական բաժին  

Ճարտարապետության և շինարարության համալսարանի ուսանողները լաբորատոր և գործնական պարապմունքներ են անցնում ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտում

2022թ.հոկտոմբերի 21-ին  Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի ուսանողները  լաբորատոր փորձեր կատարեցին ջրային հիմնահարցերի և հիդրոտեխնիկայի ինստիտուտի հիդրավլիկական հետազոտությունների լաբորատորիայում՝ տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ալբերտ Մարգարյանի և տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Մարիաննա Հակոբյանի ղեկավարությամբ: Լաբորատոր աշխատանքներն ավարտելուց հետո, պրոֆեսոր Մարգարյանն անցկացրեց գործնական պարապմունք։ ՋՀՀԻ լրատվական բաժին